Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Միջողային սկավառակի ճողվածք. izmirlianmedicalcenter.com

Միջողային սկավառակի ճողվածք. izmirlianmedicalcenter.com

Այսօր  բավականին մեծ է ողնաշարային հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանում: Ձեր ուշադրության եմ  ներկայացնում  ողնաշարային հիվանդություններից մեկը՝ միջողային սկավառակի ճողվածքը:

Հաճախ ողնաշարային ճողվածքների հետևանքով առաջանում է նյարդարմատի սեղմվածություն, կոմպրեսիա: Ամենաինֆորմատիվ մեթոդը, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել ճողվածքի առկայությունը, նյարդարմատի կոմպրեսիան և որոշել կոմպրեսիայի մակարդակը հանդիսանում է ՄՌՏ /մագնիսա  ռեզոնանսային տոմոգրաֆիան/:

Նյարդարմատը կարող է սեղմված  լինել հետևյալ 4 հատվածներում.

  1. Միջողային աճառի հատվածումԿողմնային գրպանիկների հատվածում
  2. ֆորամինալ հատվածում
  3. Էքստրաֆորամինալ հատվածում:


Պետք է նշել նաև այն, որ շատ հաճախ մենք գործ ունենք դեպքերի հետ, երբ նյարդարմատը սեղմված է լինում մի քանի մակարդակներում:
Կարևոր է այն  ինֆորմացիան, որ ՄՌՏ-ի շնորհիվ մենք կարող ենք ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները, որոնք վերաբերվում են ողնաշարային ճողվածքներին, ուստի ավելի մանրամասն խոսենք այս մեթոդի մասին:


Միջողային սկավառակի ճողվածք. 

Ուզում եմ նշել, որ հետազոտությունը սկսում ենք T1 կոչվող ռեժիմով, և մինչ դեռ կփնտրենք կամ կհայտնաբերենք ողնաշարային ճողվածքը մեր ավելի կարևոր և առաջնային խնդիրն է որպես ցավի պատճառ հերքել նորագոյացությունների / առաջնային կամ երկրորդային բնույթի/ առկայությունը, որոնք բավականին հեշտությամբ հայտնաբերվում են  հենց այս ռեժիմով հետազոտման ժամանակ:


Միջողային սկավառակի ճողվածք.
Չպետք է մոռանալ նաև բորբոքային պրոցեսների / սպոնդիլոդիսցիտների/ մասին, որոնք նույնպես շատ հաճախ կարող են լինել ցավի պատճառ:

Հաջորդը, ինչի վրա  պետք է ուշադրություն դարձնի  բժիշկ-ռադիոլոգը, մինչև ճողվածք փնտրելը,  հարողնաշարային հյուսվածքների և օրգանների պաթոլոգիաներն են, օրինակ ՝ որովայնային աորտայի պատի շերտազատումը:
 Միջողային սկավառակի ճողվածք.

 

Եվ վերջապես հասնում ենք բուն խնդրին՝ միջողային աճառի ճողվածքի ախտորոշմանը: Ինչ՞ է ճողվածքը;

Միջողային աճառի արտափքումը սկավառակի սահմաններից դուրս կոչվում է ճողվածք, իսկ սկավառակի արտափքումը առանց ֆիբրոզ օղի պատռումի կոչվում է պրոլապս: Պրոտրուզիան երբեմն համարվում է ճողվածքի                ՙՙ նախահայրըՙՙ:

Նյարդարմատի սեղմումը կարող է լինել ինչպես ճողվածքի այնպես էլ պրոտրուզիայի ժամանակ:


Միջողային սկավառակի ճողվածք. Պրոտրուզիա
                                          Ճողվածք                                                   Պրոտրուզիա

Հաջորդը ինչի վրա  առանձնաահուկ պետք է  ուշադրություն դարձնի բժիշկ-ռադիոլոգը , ողնուղեղային խողովակի նեղացումն է, որը կարող է լինել ինչպես բնածին այնպես էլ ձեռքբերովի:

Ողնաշարային նեղացումներ հայտնաբերելիս  բժիշկ-ռադիոլոգը անպատճառ այն նշում է եզրակացության մեջ, քանզի ինչպես տեսնում ենք ստորև բերված պատկերների վրա, բեղ ողնուղեղային խողովակի դեպքում նույնիսկ փոքր չափի ճողվածքը կարող է հանդիսանալ լուրջ կոմպրեսիայի պատճառ:


Միջողային սկավառակի ճողվածք.
Միջողային սկավառակի ճողվածք.Նյարդարմատային խողովակի նեղացման պատճառ կարող է հանդիսանալ նաև միջողային հոդերի արթրոզը, որը բերում է հոդիկների չափերի մեծացման և վերոհիշյալ խողովակների նեղացման:

 

Այսպիսով  ուզում եմ ավարտել ողնաշարային ճաղվածքների մասին տեղեկատվությունը, մաղթելով  Ձեզ ներդաշնակություն և առողջ մարմին:

Անուշ Մարալյան
Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի բժիշկ ռադիոլոգ

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ